Բարի գալուստ Հայաստանի հայտնի առողջարանային քաղաքներից մեկի` Ջերմուկի «Նաիրի» հյուրանոց: Այստեղ Ձեզ սպասում են հոյակապ բնություն, մաքուր օդ, մշակութային կոթողներ, հյուրասեր մարդիկ…
«Նաիրի»-ն Ձեզ համար կապահովի հարմարավետություն, անդորր, լավագույն սպասարկում՝ Ջերմուկի չքնաղ բնությանը վայել հուսալի ծածկ ինչպես նաև ջերմ օջախ կլինի ձեզ համար: Հյուրանոցի բոլոր համարները կահավորված են նրբաճաշակ՝ ապահովված այն ամենով, ինչ անհրաժեշտ է Ձեր հարմարավետության համար…

 

 

Դե իսկ գեղեցիկ ձևավորված ռեստորանում մեր խոհարարները ձեզ կառաջարկեն ամենատարբեր ճաշատեսկաներ՝ և ոչ միայն հայկական խոհանոցից…

Այցելելով մեր հյուրանոցը դուք կկարողանաք ճանաչել, զգալ և սիրել մեր քաղաքը, վայելել նրա գեղեցկությունը և ստանալ լավագույն սպասարկում: Դրան կնպաստեն հյուրանոցի հարմար դիրքը, նրա դիմաց ծավալվող չքնաղ բնապատկերը, աղմուկից հեռու լինելը:

Համալիրը բաղկացած է առաջնակարգ նախագահական, լյուքս, ընտանեկան, երկտեղանոց, մեկտեղանոց համարներից. Համարներում կա հյուրերի հարմարավետ կեցության համար բոլոր անհրաժեշտ պայմաններն ու կահավորումը:

Նախագահական սենյակներ

Գործարար կամ ցանկացած այլ տիպի այցելությունների համար մեր նորաոճ հյուրանոցը, հարմարավետ սենյակները, ժամանակակից կահավորանքը, աշխատակիցների հոգատար վերաբերմունքը խոստանում են Ձեր այցելությունը դարձնել անմոռանալի...

Մանրամասն

Լյուքս սենյակներ

Մտնելով մեր հյուրանոցի սենյակները` Դուք կգտնեք հարմարավետության և նրբագեղության անկրկնելի ներդաշնակություն:
Նորաոճ կահույքն ու ձևավորման ժամանակակից ոճը կստիպեն Ձեզ զգալ ինչպես տանը...

Մանրամասն

Ընտանեկան սենյակներ

Այստեղ Դուք կգտնեք ջերմ անհատական վերաբերմունք, հարմարավետ և հյուրընկալ սենյակներ իրենց ժամանակակից կահավորմամբ, միջազգային ստանդարտի ծառայություններ՝ հայկական շնչով...

Մանրամասն

Երկտեղանոց սենյակներ

Հյուրանոցի հարմարավետ երկտեղանոց սենյակները, ժամանակակից կահավորանքը, մեր արհեստավարժ անձնակազմի բարեհամբյուր և հոգատար վերաբերմունքը խոստանում են Ձեր այցելությունը դարձնել անմոռանալի...

Մանրամասն

Մեկտեղանոց սենյակներ

Դուք կարող եք վայելել բնության գեղատեսիլ տեսարանը հենց սենյակի պատուհանից: Սա կնպաստի Ձեր հանգիստը դարձնել հաճելի և անմոռաց...

Մանրամասն